211652_close_icon
views-count2440 դիտում article-date 10:00 31-07-2019

ԱՄՆ-ում կարտաշիրմեն հայտնի գանգստեր Ջոն Դիլինջերի աճյունը

CIF-ում իշխանությունները թույլատրել են հայտնի բանկեր կողոպտող Ջոն Դիլինջերի աճյունի մնացորդների արտաշիրմում իրականացնել ԱՄՆ Ինդիանա նահանգում, հաղորդում է [url=https://www.palmbeachpost.com/zz/news/20190730/digging-up-grave-of-gangster-john-dillinger-may-be-tough-job]Palmbeachpost[/url]-ը։ Նրա մնացորդները հուղարկավորված են Ինդիանապոլիսի գերեզմանատանը։ Ընթացակարգի մասին խնդրանքով դիմել է Դիլինջերի զարմիկը՝ Մայքլ Թոմփսոնը։ Նա պատճառները չի նշել, սակայն խոստացել է մինչև սեպտեմբերի 16-ը քեռու աճյունի մնացորդները հետ վերադարձնել գերեզմանատուն։ Ջոն Դիլինջերը 1930-ական թվականների հայտնի գանգստեր էր ԱՄՆ-ում, զբաղվել է բանկային կողոպուտներով, կազմակերպել է հանցավոր խմբավորում։ Պաշտոնական տվալներով՝ նա 85 տարի առաջ սպանվել է ԿՀՎ գործակալների կողմից։

Նմանատիպ նյութեր