211652_close_icon
views-count1810 դիտում article-date 10:25 31-07-2019

Օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն դուրս կգա ՄՓՀՀՊ-ից․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 31-ին հասաստել Է, որ երկիրը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա օգոստոսի 2-ին։ Հաղորդում է [url=https://radiosputnik.ria.ru/20190731/1557028451.html]ria.ru[/url]-ն։ ՄՓՀՀՊ-ն կնքվել է 1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, որի իրավահաջորդը դարձել է Ռուսաստանը: Պայմանագիրց դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել էր կես տարի առաջ: «Այս ուրբաթ օրն իրենով կնշանավորի պայմանագրի (գործողության) պաշտոնական դադարեցումը, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա (դրանից)»,- հայտարարել է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում: Նա կրկնել է Ռուսաստանի հասցեագրված այն մեղադրանքները, որ նա խախտել է պայմանագիրը, ինչն էլ դարձել է ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը։

Նմանատիպ նյութեր