Սաուդյան Արաբիան մտադիր է մի քանի միլիարդ դոլարով կրճատել երկրի բյուջեն
Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի կրճատել պետբյուջեի ծախսերը մի քանի միլիարդ դոլարով, հաղորդում է «Вести Экономика»-ն:
Թերթի փոխանցմամբ՝ պատճառը նավթի համաշխարհային գների շարունակվող անկումն է: Բյուջեի փողերը տնտեսելու նպատակով իշխանությունները երկրի լավագույն խորհրդատուների հետ վերանայում են կապիտալ ծախսերը: Չի բացառվում նաև, որ չեղյալ հայտարարվի մի քանի խոշորագույն նախագծերի իրագործումը:
Մասնավորապես, ծրագրվում է կրճատել ներդրումային ծախսերը 10%-ով, որոնք այս տարի կազմում են մոտ 102 մլրդ դոլար: