1158 դիտում
15:55 31-07-2019
Դանիական կուսակցությունը Եվրամիությանը կոչ է արել արգելել ֆուա-գրայի արտադրությունն ու վաճառքը
Դանիայի Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը կոչ է արել Եվրախորհրդարանին արգելել ֆուա-գրայի արտադրությունն ու վաճառքը ԵՄ ողջ տարածքում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի պատճառով, առանց որի այս նրբախորտիկի պատրաստումն անհնար է, տեղեկացնում է [url=https://euro-pulse.ru/news/datskaya-partiya-prizvala-evrosoyuz-zapretit-fua-gra]«Եվրոպուլսը»[/url]։
Ֆուա-գրան (Foie gras) Ֆրանսիայի խոհարարական առանձնահատուկ կերակրատեսակներից է։ Այն պատրաստվում է հատուկ կերակրված սագերի կամ բադերի լյարդից։ Կենդանիներին առատ կերակրում են, ինչի արդյունքում առաջանում է ճարպոտ լյարդ (ճարպային նստվածքների պատճառով թռչնի լյարդը մեծանում է 6-10 անգամ)։
Դանիայում ֆուա-գրայի արտադրությունը, ինչպես եւ ԵՄ շատ երկրներում, արգելված է (անցած տարի հայտնի դարձավ, որ 2023 թվականից Ֆլանդրիայում կփակվի ֆուա-գրայի արտադրությունը)։ Բայց ԵՄ-ում ընդհանուր շուկայի կանոններով Դանիան չի կարող արգելել ֆրանսիական նրբախորտիկի ներմուծումը։
Այժմ դանիական խորհրդարանականները փորձում են աջակցություն ստանալ այլ երկրների ներկայացուցիչներից, որպեսզի պատրաստեն համաեվրոպական օրինագիծ, որը հաշվի կառնի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ արտադրողների շահերը։
Նմանատիպ նյութեր
41050 դիտում
11:47 29-04-2021
Հայաստանում կանեփի արտադրությունն ու վաճառքը կթույլատրվի․ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին
942 դիտում
15:10 25-11-2014
Էստոնիան կոչ է արել Եվրամիությանը «հակաթույն» գտնել Ռուսաստանի քաղաքականության դեմ
1284 դիտում
11:34 18-04-2015
Օբաման կոչ է արել Եվրամիությանը պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Այս բաժնից
1111 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1063 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1231 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է