211652_close_icon

Գաբրիել Բալայանն ու Օնիկ Գասպարյանը Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել են ՊԲ զորամասեր

views-count2332 դիտում article-date 16:34 31-07-2019
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի այն զորամասեր, որոնցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ ռազմական համապատասխան կրթություն ստանալուց հետո, զորային փորձուսուցում են անցնում հայկական բանակի կրտսեր օղակի սպայակազմի ապագա ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բարձրաստիճան յուրերը հետաքրքրվել են ռազմական համալսարանի ունկնդիրների ծառայության պայմաններով, կարևորել ՊԲ-ի հետ համագործակցության տվյալ ձևաչափն ու պատասխանել անձնակազմին հետաքրքրող հարցերին: Այնուհետև բանակի հրամանատարը Գաբրիել Բալայանին ու Օնիկ Գասպարյանին ծանոթացրել է, ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասերի օրինակով, ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ներդրված անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր