Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները նախատեսում են անցկացնել 2019-ի դեկտեմբերին
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հետ կապված պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը դիմում է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ժամանակ թերթը, նախաձեռնող խումբը դիմումի մեջ նշել է, որ նախատեսում են ընտրություններն անցկացնել 2019-ի դեկտեմբերին։
Դիմումը ստորագրել են պատրիարքական փոխանորդ Սահակ Մաշալյանը եւ նախաձեռնող խմբի ղեկավար Խոսրով Քոլեդավիթօղլուն։
Իշխանության կողմից դիմումի հաստատումից հետո պաշտոնապես կտրվի ընտրության պատրաստության մեկնարկը։