211652_close_icon
views-count6357 դիտում article-date 11:20 02-08-2019

Այսօր գարեջրի միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է գարեջրի միջազգային օրը (անգլ.՝ International Beer Day), ամենամյա ոչ պաշտոնական տոն, որը նշվում է օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը: Առաջին անգամ գարեջրի միջազգային օրը նշվել է 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում: Մինչև 2011 թվականը, այն փոքր քաղաքային մարաթոնից դարձել է միջազգային տոն և նշվել 23 պետությունների 138 քաղաքներում: 2012 թվականին տոնը նշվել է 5 մայրցամաքների 50 պետությունների 207 քաղաքներում: Տոնի հայտարարված նպատակներն են՝ - Հավաքվել ընկերներով և վայելել գարեջրի համը - Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են գարեջրի արտադրության և մատակարարման համար - Միավորել աշխարհը գարեջրի դրոշի տակ և օրը տոնի վերածել բոլոր ազգությունների համար: Տոնի մասնակիցները միմյանց գարեջրեր են նվիրում, ինչպես նաև կապված «միջազգային» օրվա հետ փորձում են գարեջուրը տարբեր երկրների բաղադրատոմսերով: Տոնի գիշերվա ընթացքում մասնակիցները խաղում են մի շարք խաղեր և վիկտորինաներ, և հատկապես` գարեջուր-պոնգ: 2013 թվականին բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, գարեջրի միջազգային տոնը նշվել է նաև Հայաստանում, Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Ղազախստանում, Կանադայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Սալվադորում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հոնդուրասում, Հոնկոնգում, Հունգարիայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Լիբանանում, Լիտվայում, Մակեդոնիայում, Մալայզիայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Նիկարագուայում, Նորվեգիայում, Պերուում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Պուերտո Ռիկոյում, Ռումինիայում, Սինգապուրում, Սլովակիայում, Սլովենիայում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Թաիլանդում, Թուրքիայում, Ուգանդայում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Ֆիլիպիններում և Վանուատույում։

Նմանատիպ նյութեր