Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Արմեն Թ.-ն, որը օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: