211652_close_icon
views-count3625 դիտում article-date 18:34 02-08-2019

Տիգրան Ավինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին. անդրադարձել են «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին

Օգոստոսի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը: Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, քննարկվել են Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում աշխատաշուկայի վիճակը և այս առումով կարևորել այնպիսի կրթական ու մասնագիտական ծրագրերի իրականացումը, որոնք անմիջական կապ կունենան աշխատաշուկայի պահանջներին: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արդյունաբերական օբյեկտների գործունեությանը:

Նմանատիպ նյութեր