Գերմանիայում 1 մլրդ դոլար արժողության 4,5 տոննա կոկաին է առգրավվել
Գերմանական Համբուրգ քաղաքի նավահանգստում ոստիկանությունը 4.5 տոննա կոկաին է առգրավել, որը գնահատվել է մոտ 1 մլրդ դոլար։ Այդ մասին հայտնում է Guardian թերթը։
Համբուրգի մաքսային ծառայության ներկայացուցչի խոսքով՝ թմրանյութով բարձված կոնտեյները 2 շաբաթ առաջ ժամանել էր ուրուգվայական Մոնտեվիդեո քաղաքի նավահանգւստից։ Բեռը պետք է ուղարկվեր բելգիական Անտվերպենի նավահանգիստ։
Սկզբում փոխադրողները նշել էին, որ կոնտեյների ներսում սոյա է, սակայն հայտնաբերվլ է 221 սր ճամպրուկ՝ 4200 փաթեթեներով, որոնցում էլ կոկաին էր։
Սա Գերմանիայի պատմության մեջ թմրանյութի ամենախոշոր մաքսանենգությունն է։ Թմրանյութը ոչնչացվել է։