113618 դիտում
16:37 06-08-2019
Դատարանը կալանավորեց գործարար «Շշի Մելոյի» և նրա թիկնապահների նկատմամբ պայթեցման եղանակով սպանության փորձ կատարողներին․ նրանք են՝ «Բարութը», «Ֆիթիլը» և «բառիգության» համար դատված «Պլաստմասը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ, օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծված քննչական խմբի անդամներ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանն ու Վիգեն Մարգարյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Հրազդանի և Աբովյանի դատարաններ կապված օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու եղանակով սպանության փորձ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Հրազդանի դատարանում միջնորդությունը ներկայացրել է ՀԳԿ ավագ քննիչ Ս․ Սեդրակյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանի և 53-ամյա Պետրոս Էլբակյանի նկատմամբ։
Նշված անձինք փաստացի բնակվում են Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում։
Դատավոր Հովհաննես Ավագյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Մխիթարյանն ու Պ․ էլբակյանը տեղափոխվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ։
Միևնույն ժամանակ Աբովյանի դատարանի նստավայրում միջոնրդություն է ներկայացրել ՀԳԿ ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանի նկատմամբ։ Դատավոր Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Ջ․ Մարտիրոսյանը նույնպես դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում եղել են դատապարտված։ Պ․ Էլբակյանը հանցագործ միջավայրում հայտնի է որպես «Բարութ» մականվամբ, Ջ․ Մարտիրոսյանը՝ հանցագործ միջավարյում հայտնի է որպես «Ֆիթիլ» մակնավամբ, իսկ Ա․ Մխիթարյանը, ով նախկինում 6 անգամ դատապարտվել է, ժողովրդի լեզվով ասած՝ «բառիգության» համար, հանցավոր միջավայրում հայտնի է «Պլաստմաս» մականվամբ։
Վերջինը վերջին դատվածությունների ժամանակ եղել է հանցագործ աշխարհում ոչ հարգի խցերում։ Թե ինչ խցերի մասին է խոսքը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել․ մի մասն ասում է՝ գողական բառապաշարով ասած՝ «ջութակ», մի մասն էլ՝ «յոթերի»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/03/1131637/?fbclid=IwAR2L_mBLkZUW1CfYqdd8z2C2IYCMEbSsc9MBYzHKQffkQqTaWtVtUsl93kc]հայտնել էինք[/url], որ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է երեկ, օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգայի ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող Nissan Patrol մակինշի ավտոմեքենան պայթեցնելու փաստով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-ին մասի 6-րդ կետի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զենք ձեռք բերելու) հատկանիշներով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի) և Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։
Վերջիններս կասկածվում են Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մ․ Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարևանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում եղել են դատապարտված, և քննչական խմբում ներգրավված քննիչների որոշմամբ՝ ձերբակալվել են։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե ովքեր են եղել Range Rover մակնիշի և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներում։
Երեկ նաև էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի վայրում Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել էր գործարար Մ․ Մանուկյանի որդին, սակայն այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին «օրվա հերոսին», ով ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեց Կոտայքի մարզի քննչական վարչության։ Նա Մ․ Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոսյանն է, ով պայթյունի պահին մյուս թիկնապահների՝ Էդգար և Վահան Եղիազարյանների ու Մաթևոս Կարապետյանի հետ եղել են ավտոմեքենաներում։
[b]Կալանավորված, նախկինում «բառիկության» համար դատապարտված «Պլաստմաս» մականվամբ Արթուր Մխիթարյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0551515001565108386116409.jpg[/img]
[b]Կալանավորված, 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանն է, մականունը՝ «Բարութ»
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0189966001565108600701580.jpg[/img]
[b]Կալանավորված Պետրոս Էլբակյանն է, մականունը՝ «Ֆիթիլ»
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0501803001565108699165686.jpg[/img]
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 272+
272+