1355 դիտում
12:34 03-08-2019
Մինչև տարեվերջ հնարավոր է միջազգային ահաբեկչությունների նոր ալիք. ՄԱԿ զեկույց
ՄԱԿ-ն նախազգուշացրել է, որ վերջերս գրանցված միջազգային ահաբեկչությունների դադարը շուտով կարող է ավարտվել, և տարեվերջին տեղի կունենա ահաբեկչությունների նոր ալիք, հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2019/aug/03/new-wave-of-terrorist-attacks-possible-before-end-of-year-un-says]The Guardian[/url]-ը:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իր զեկույցում ներկայացնում է գլոբալ իսլամական ծայրահեղական շարժման տագնապահարույց պատկեր, որը շարունակում է սպառնալիք ներկայացնել, չնայած վերջին անհաջողություններին:
Զեկույցի հեղինակները մտավախություն են հայտնում՝ «մարտնչելու նպատակով խալիֆաթ» մինչև 30 հազար արտասահմանցիների ուղևորության հետ կապված, որոնք, հնարավոր է, դեռևս ողջ են:
«Նրանց ապագա ծրագրերը կարող են միջազգային մտահոգության պատճառ լինել տեսանելի ապագայում: Նրանցից ոմանք կարող են միանալ «Ալ Քաիդային», կարող են նաև հայտնվել նոր ահաբեկչական կազմակերպություններ: Ոմանք կդառնան արմատականների առաջնորդները»,- նշված է զեկույցում:
Զեկույցը հիմնված է ՄԱԿ-ին տրամադրված անդամ երկրների հատուկ ծառայությունների տեղեկությունների վրա և արտացոլում է այդ երկրների անվտանգության ծառայությունների հավաքական վերլուծությունը:
Փաստաթղթի համաձայն՝ չնայած ԻՊ աշխարհագրական խալիֆաթը իր գոյությունը դադարեցրել է, ՄԱԿ անդամ երկրները համամիտ են մեծ թվով հիմնարար գործոնների հարցում, որոնք ծնել են «Իսլամական պետությունը», ինչը ենթադրում է, որ ԻՊ-ից և «Ալ Քաիդայից» բխող սպառնալիքը չի նվազել:
Զեկույցում նշված է, որ 2015-2016 թվականներից սկսած ծայրահեղականները հարյուրավոր մարդկանց են սպանել Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում, ինչը վկայում է այն մասին, որ Եվրոպայի համար սպառնալիքը շարունակում է «բարձր մնալ»:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
13:46 23-06-2023
Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով
1219 դիտում
20:46 01-08-2023
Ալիևը հնարավոր է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ
964 դիտում
14:59 19-07-2024
Զելենսկին հնարավոր է համարել պատերազմի «թեժ փուլի» ավարտը մինչև տարեվերջ
Այս բաժնից
1096 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1051 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1222 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է