211652_close_icon
views-count2210 դիտում article-date 15:31 03-08-2019

ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում Եռաբլուրում հսկողությունն ուժեղացնելու նպատակով

Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ Եռաբլուրում վնասված գերեզմանաքարերը նախկին տեսքին վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Մենք միջոցներ ենք ձեռնարկում հետևանքների վերացման ուղղությամբ և փորձելու ենք այնպես անել, որ հետագայում նման դեպքերը բացառվեն»,- [url=https://armenpress.am/arm/news/983788.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ ասաց Արտակ Դավթյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/01/1131510/]Հիշեցնենք[/url], որ օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր նաև, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության ծառայողները Աշտարակ քաղաքում հայտնաբերել և Երևան են տեղափոխում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Գրետա Մնացականյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծելու մեջ։

Նմանատիպ նյութեր