211652_close_icon
views-count135429 դիտում article-date 19:42 04-08-2019

Գործարար «Շշի Մելոյի» եղբայրը, ով նախկինում ոստիկանության աշխատող է եղել, պնդում է, որ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել. ոստիկանությունն էլ պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի՝ «ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներից մեկի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»: Համացանցում հրապարակվել են նաև ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որոնցում երևում են կարմրավուն հետքեր։ Տեղեկացնենք, որ օգոստոսի 2-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում օգոստոսի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները այցելել էին Աբովյանում ապրող 54-ամյա մի տղամարդու բնակության հասցե՝ նրան հիշյալ քրեական գործով որպես կասկածյալ բերման ենթարկելու համար։ Տղամարդը դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ ու չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ էին կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել բաժին։ Փաստաբանին հիշեցնենք «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի բովանդակությունը, որը վերաբերվում է ֆիզիկական ուժի գործադրմանը։ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ: Հետևաբար ոստիկանության ծառայողները գործել են իրավաչափ և բերման ենթարկվողի գործողություններին համաչափ ուժ են կրառել։ Ընդ որում, ֆիզիկական ուժ կիրառվել է բացառապես նրան մեքենա նստեցնելիս և մեքենայից ոստիկանության Կոտայքի բաժին մտցնելիս։ Տեսագրությունում ակնհայտ երևում է, որ առանց ուժի կիրառման ոստիկանության ծառայողները չէին կարող կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունը։ Ձերբակալվածի մարմնին առկա կարմրավուն հետքերի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և միայն փորձաքննության եզրակությամբ պարզ կլինի դրանց առաջացման պատճառները, ուստի նախապես անհիմն հայտարարություններ անելն իրավաբանին, մեղմ ասած՝ հարիր չէ, հատկապես, երբ բերման ենթարկելու տեսագրությունը վկայում է հակառակի մասին»: Ինչպես ավելի վաղ [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/08/03/1131681/]SHAMSHYAN.com[/url]-ը հայտնել էր, երեկ՝ օգոստոսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ, ձերբակալվել էր հայտնի գործարար՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մանուկյանը: Ինչպես [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/08/03/1131681/]հայտնել էր [/url]ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արմեն Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 38-332 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Մանուկյանի ցուցումով է դեպքի վայրից իր եղբոր՝ «Շշի Մելոյի» Range Rover ավտոմեքենան փախցրել վերջինիս թիկնապահը, ով կարճ ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել Կոտայքի մարզի քննչական վարչություն, որտեղ նա նույնպես քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Շշի Մելոյի» եղբայրը ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր: Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 268+
268+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր