1132 դիտում
16:56 04-08-2019
ԱՀ ԱԳ նախարարն Ավստրալիայի հայ համայնքին ներկայացրել է երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը
Ավստրալիա աշխատանքային այցի վերջին օրը՝ օգոստոսի 3-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մելբուրն։ Պատվիրակության անդամներն այցելել են Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի, հանդիպել եկեղեցու հոգևոր հովիվ Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Մելբուրնի հայկական Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Ագինյան դպրոցներ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը Հայ կենտրոնում տեղի է ունեցել արցախցի պաշտոնյաների հանդիպում Մելբուրնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը։
Հանդիպմանն ունեցած իրենց ելույթներում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին, անվտանգային, ներդրումային և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։
Բանախոսները շնորհակալություն են հայտնել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբին և բոլոր աջակիցներին՝ արդյունավետ և հաջողված այցի կազմակերպման համար։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
424 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ