Ռումինիայի կրթության նախարարին պաշտոնանկ են արել բռնաբարված աղջկա մասին խոսքերի համար
Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն հայտարարել է, որ երկրի կրթության նախարար Եկատերինա Անդրոնեսկուին աշխատանքից հեռացրել են տասնհինգամյա աղջկա բռնաբարության դեպքի վերաբերյալ մեկնաբանությունների համար:
Ավելի վաղ կրթության նախարարը՝ մեկնաբանելով հանցագործությունը, հայտարարել էր, որ «զոհին սովորեցրել էին անծանոթների հետ մեքենա չնստել»: Նրա այս խոսքերը զայրույթի ալիք էին բարձրացրել ամբողջ Ռումինիայում: