211652_close_icon
views-count7314 դիտում article-date 01:07 05-08-2019

Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդն ամփոփող ուղիղ միացման ընթացքում հնչեցրած ելույթին: Նա, մասնավորապես, գրել է. «Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։ Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։ Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի’ր «զեկույցի» անունն ու հեղինակներին։ Դու ին՞չ գիտես պետության մասին, պետական ինստիտուտների մասին։ Քեզ ասեմ, որ մեր թողած պրոֆեսիոնալ համակարգերի շնորհիվ է, որ անկախ քո նշանակած բազմաթիվ քյանդրբազ ղեկավարներից, նախարարություններն, մարզպետարաններն ու գերատեսչությունները դեռ ինֆարկտ չեն ստացել։ Մեր թողած երկրի քաղաքական ու տնտեսական պոտենցիալը դու և քո ընկերները մսխում եք տերմիտների նման, քայքայում և էրոզիայի ենթարկում պետական ապարատն ու հանրային կյանքի ոլորտները։ Հիշեցնում եմ քեզ. Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով։ Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ։ Դու և քո թիմը այդքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք։ Հերիք է այդ մեքենան փոսերը գցեք, եզրաքարերին խփեք, խմած քշեք։ Հիշիր, որ այդ մեքենայից մի հատ է, և ոչ մի ֆիրմա սերվիսում այն փոփոխման ենթակա չէ... Հա, հիշեցնեմ նաև, որ այդ մեքենան դու չես ժառանգել, դու այն փախցրել ես։ Չես կարում քշես, բեր թող տեղը։ Ու մի մոռացիր. Վարորդը նաև հսկիչ է։ Թե չէ ժողովուրդը կանգառից դուրս մի օր կանգառ է պահանջելու»։

Նմանատիպ նյութեր