1702 դիտում
14:18 05-08-2019
«Սևան ստարտափ սամիթ 2019»-ի հաղթողները մրցանակներ ստացան
Սևանի ափին յոթ օր շարունակ տեղի ունեցող ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթը», որին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից, ամփոփեց իր արդյունքները։Հաղորդում է «Սևան Ստարտափ Սամմիթ» Ֆեյսբուքի էջը։
Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ձեռներեցներ և առաջնորդներ։ Սամմիթը հյուրընկալել էր հայտնի փորձագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների, որոնց թվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապի միջոցով «Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակիցներին ողջունել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։
Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցում էին 100․000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև նախատեսված էր 100․000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ՝ 2 կամ 3 ստարտափների միջև բաշխելու համար։
Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
12:10 02-08-2019
Նախագահ Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է «Սևան ստարտափ սամիթ-2019»-ի մասնակիցների հետ-
7705 դիտում
21:15 14-06-2017
Ստորագրվել է քառակողմ հուշագիր՝ «Սևան Ստարտափ սամիթ 2017» միջոցառման անցկացման վերաբերյալ
1540 դիտում
22:43 28-07-2024
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի փակման արարողությանը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»