211652_close_icon
views-count1319 դիտում article-date 16:21 05-08-2019

Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական խաղեր 2019»-ի մրցավարների հետ

Օգոստոսի 5-ին, Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ, ՀԽՀ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է խաղերի մրցավարների հետ: Տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է կատարվել խաղերի ճիշտ համակարգմանն ու պատշաճ իրականացմանը: Մարզական շքերթին մասնակցելու են 80 մրցավարներ: ՀԽՀԿ նախագահն ընդգծել է, որ Արցախում պետք է միջոցառումն անցկացնել շատ բարձր մակարդակի: Իշխան Զաքարյանը և Համահայկական խաղերի պատասխանատուները հանդիպել են նաև խաղերին մասնակից կամավորների հետ: Ներկայացնելով կոմիտեի հիմնադիրներին ու խաղերի պատասխանատուներին՝ ՀԽՀԿ նախագահը ողջունել է ներկաներին և նշել, որ կամավորական աշխատանքը աշխարհում մեծ հանգանքի արժանի գործ է: Նա ընդգծել է, որ կամավորների աշխատանքը մարզական շքերթի ամենակարեւոր բաղադրիչներից է, խիստ տեսանելի է ու պատասխանատու: 161 քաղաքից եկած մասնակիցներին շքերթի ժամանակ պետք է առաջնորդեն կամավորները: ՀԽՀ կոմիտեի նախագահը և պատասխանատուները շնորհակալություն են հայտնել կամավորներին արդեն կատարած աշխատանքի համար:

Նմանատիպ նյութեր