Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ
Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: