898 դիտում
19:13 06-07-2023
ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Միացյալ էմիրությունների փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է. «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին և նոր գաղափարների իրականացման հնարավորություն կտա»:
Դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ինձ համար շատ կարևոր է որպես դեսպան հանդես գալ հատկապես Հայաստանում: Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Շատ մեծ շահագրգռվածություն և հետաքրքրություն կա տնտեսական և առևտրի ոլորտներում: Մեծ հետաքրքրությամբ էմիրաթական կողմը ցանկանում է ավելի զարգացնել առևտրին վերաբերող գործակցությունը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Միացյալ էմիրությունների սերտ փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության տպավորիչ արդյունքներին և դրանց շարունակական խթանմանը:
Առանձնահատուկ ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների և փոխգործակցության հետագա խորացման կարևորությունը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության դեմ իրականացվող հակահայկական քաղաքականության վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև ներկայումս առկա ակտիվ փոխայցելությունները, քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու վերջինիս հետագա զարգացմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանը դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Միացյալ էմիրություններում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2023 թվականի համաժողովին (COP28) մասնակցելու հրավերը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել աշխատանքային շփումները:

Նմանատիպ նյութեր
838 դիտում
18:33 04-08-2023
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄԷ նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության նոր հեռանկարների լայն շրջանակ
1795 դիտում
18:50 05-08-2019
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված