211652_close_icon
views-count955 դիտում article-date 20:22 07-03-2024

ՀՀ փոխվարչապետ Խաչատրյանը և Իրանի դեպանը քննարկել են փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր