1111 դիտում
13:27 06-08-2019
Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հիրոսիմայի զոհերի հիշատակին
Հայ երեխաների ձեռքով պատրաստված «Խաղաղության լապտերները» կուղևորվեն Ճապոնիա, որտեղ ճապոնացի երեխաների կողմից կհանձնվեն ջրին և, նավարկելով, աշխարհին կհիշեցնեն Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբերի պայթյուններից զոհվածների մասին: Այս մասին օգոստոսի 6-ին Երևանում տեղակայված «Խաղաղության ուխտի» հուշաքարի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողության ընթացքում ասաց Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/983997.html]«Արմենպրեսը»[/url]։
«Հիկարի» կենտրոնի սաները հայերեն և ճապոներեն լեզուներով խաղաղության հոքուներ ընթերցեցին՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և խաղաղության պահպանմանը ողջ աշխարհում, այնուհետև թղթե կռունկներին ամրացված հոքուները տեղադրվեցին զբոսայգում գտնվող «Խաղաղության ուխտ»-ի հուշաքարին:
Ոգեկոչման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպանը, ճապոնացի զբոսաշրջիկներ և այլք:
1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ զինված ուժերը ատոմային ռումբեր գցեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Հիրոսիմայում զոհվածների թիվը 90-166 հազար էր, իսկ Նագասակիում՝ 60-80 հազար:
Նմանատիպ նյութեր
1913 դիտում
16:27 06-08-2016
Հարգանքի տուրք` Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին
1469 դիտում
16:07 06-08-2019
Ճապոնիայում 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հիրոսիմայի զոհերի հիշատակին
1258 դիտում
19:41 09-12-2023
Հարգանքի տուրք մատուցվեց Կիևում hայ և ուկրաինացի ժողովուրդների զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»