211652_close_icon
views-count1469 դիտում article-date 16:07 06-08-2019

Ճապոնիայում 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հիրոսիմայի զոհերի հիշատակին

Երեքշաբթի Ճապոնիան մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին, որը 74 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն էր խլել: Ներկայումս հիշատակի արարողությունն ընթանում է Հիրոսիմայի կենտրոնում Խաղաղության այգում։ Հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/gallery/2019/aug/06/hiroshima-bombing-74th-anniversary-in-pictures]The Guardian[/url]-ը։ Ըստ ավանդույթի՝ ամբողջ երկրում մեկ րոպե լռությունը հայտարարվել է տեղական ժամանակով ուղիղ 08:15-ին՝ այն պահին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա պայթեց ռումբը: «Մենք, որպես ատոմային ռմբակոծություն վերապրած միակ երկիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համանման ողբերգությունը այլևս երբեք չկրկնվի»,- իր ելույթում նշել է Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին: Մացուին նաև Ճապոնիայի կառավարությանը կոչ է արել վավերացնել միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ կոնվենցիան, որն ընդունվել է 2017 թվականին: «Ես ցանկանում եմ, որ Ճապոնիայի կառավարությունը գիտակցի ատոմային ռմբակոծությունը վերապրած մարդկանց ցանկությունը, որոնք հանդես են գալիս այդ կոնվենցիայի վավերացման օգտին»,- ընդգծել է նա: Հիրոսիմայի քաղաքապետը մեջբերում է կատարել Մահաթմա Գանդիից՝ ասելով, որ ցանկացած գործի համար պայքարն առաջին հերթին պահանջում է սրտացավություն և համբերություն: Հիրոսիմայի վարչակազմը հայտնել է, որ այս տարի արարողությանը մասնակցում են 95 երկրների և Եվրամիության ներկայացուցիչներ, մասնավորապես՝ դիվանագետներ միջուկային տերություններ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից: Հրավերք են ստացել ընդհանուր 157 երկրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր