6298 դիտում
13:53 06-08-2019
Արցախում այսօր տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Արցախում այսօր՝ օգոստոսի 6-ին կմեկնարկեն Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որոնց մասնակցելու համար մարզիկների կողմից ավելի քան 5300 հայտ է ներկայացվել: Գրում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/06/Pan-Armenian1/1003554]Armsport[/url]-ը։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի մարզիկների շքերթով։
Ստեփանակարտի մարզադաշտում Համահայկական խաղերի ջահը վառելու են Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանն ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը:
Բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի ժամը 21:00-ին և կցուցադրվի «Արմենիա» հեռուստատեսության ուղիղ եթերում:
Մարզիկների շքերթին կհաջորդի տոնական մեծ համերգը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի աստղերը, սփյուռքից՝ ճանաչված երգիչներ ու երաժիշտներ, Արցախի լավագույն կատարողները։ Ծրագրված բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերով։ Համահայկական խաղերը կցուցադրվեն նաև Ղարսի, Վանի ու Դիարբեքիրի հեռուստատեսությամբ։
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
18:48 20-07-2020
40 տարի առաջ կայացավ Մոսկվայիվ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1459 դիտում
23:51 31-07-2023
Կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
2828 դիտում
20:15 06-07-2016
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր