Տիգրան Ավինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի պետնախարարի հետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում կարճատև հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Կարճատև հանդիպում Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ: Ի դեպ, այս ընթացքում Համահայկական խաղերի հեծանվային սպորտի մրցանակակիրները հատել են վերջնագիծը»,- գրել է Ավինյանը: