1552 դիտում
15:41 07-08-2019
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես, զգալիորեն աճել է մատուցած ծառայությունները՝ 15.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 8.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6.9 տոկոսով:
2019-ի հունվար-փետրվարին շինարարության ծավալն ավելացել է 4.7 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.4 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 5.5 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 179 հազար 519 դրամ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է աճ՝ շուրջ 0.1 տոկոսով: Ընդ որում` արտահանման ծավալների նվազում է նկատվել, ներմուծման՝ աճ: Արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը նույնքան աճել է:
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
11:19 30-08-2019
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 6.8 տոկոսով
2493 դիտում
20:32 25-10-2019
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում աճել է 7.1 տոկոսով
3785 դիտում
14:28 27-04-2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 ամսում աճել է 4 տոկոսով
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին