2496 դիտում
20:32 25-10-2019
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում աճել է 7.1 տոկոսով
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-սեպտեմբերին 7.1 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել 4.8 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-սեպտեմբերի աճել է 4.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 8.8 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 15.5 տոկոսով:
2019-ի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 1.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 9 ամսվա ընթացքում նվազել է 2.2 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 633 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.6 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.1 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 7.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 4.7 տոկոսով:
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-սեպտեմբերին եղել է 481.52:
Նմանատիպ նյութեր
1826 դիտում
15:24 27-09-2021
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով
1552 դիտում
15:41 07-08-2019
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով
1961 դիտում
11:19 30-08-2019
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 6.8 տոկոսով
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից