211652_close_icon
views-count32767 դիտում article-date 20:10 07-08-2019

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորները Հայաստան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով

Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով: Այս մասին հհաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը: ««Շերեմետևոյում» թափ հավաքելիս A321 օդանավի հրամանատարը որոշում է ընդունել դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հայտնի չեն թռիչքի դադարեցման պատճառները: Օդանավում եղել է 226 մարդ, որոնցից 16-ը՝ երեխա։ Ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով, ժամը 18:00-ին:

Նմանատիպ նյութեր