211652_close_icon
views-count55911 դիտում article-date 22:59 07-08-2019

Սկանդալ՝ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ում. նախկին տնօրենին մեղադրում են 2 մլրդ դրամի չափ բանկին գույքային վնաս հասցնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Իվան Տելեգինը և հայտնել, որ ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի բնակիչ Յուրի Գուսևը 2012-2018 թվականների ընթացքում հանդիսանալով որպես «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և իրականացնելով կարգադրիչ լիազորություններ, իր համար օգուտ և առավելություններ ձեռք բերելու, բանկին վնաս պատճառելու նպատակով օգտագործել է իր իրավասությունները՝ բանկի օրինական շահերին հակառակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ի. Տելեգինը ոստիկաններին հայտնել է, որ Յու. Գուսևը անհամեմատ բարձր վարձավճարներով վարձակալել է տարածքներ, որոշ տարածքների շնորհել VIP կարգավիճակ և այդ ամենի հետևանքով բանկին պատճառել է խոշոր չափի գույքային վնաս և այդ ամենի արդյունքում բանկի գործունեության համար նա առաջացրել է ծանր հետևանքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Տելեգինը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի տնօրենն է և նրա ասած գումարը կազմում է 2 մլրդ 105 մլն դրամ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր