Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նեղ կազմով նիստին հետևելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը։ Մինչ նիստը վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։
Նշենք, որ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։