1438 դիտում
10:13 09-08-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին:
Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համագործակցության ընդլայնման համար»:
Նմանատիպ նյութեր
2035 դիտում
13:42 09-08-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
2958 դիտում
15:46 27-08-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
1642 դիտում
12:09 25-03-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
1117 դիտում
14:37 25-10-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
448 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը