11532 դիտում
14:08 09-08-2019
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են Nissan-ը, Opel-ը, Ford Transit-ն ու Daewoo-ն․ կան վիրավորներ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan Altima մակնիշի 35 RQ 885 համարանիշի, Opel մակնիշի 36 DX 053 համարանիշի, Ford Transit մակնիշի 584 SU 43 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի 34 SV 689 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ՝ Վահան Հովհաննիսյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչատուր Գևորգյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Խ․ Գևորգյանի կոմղից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+