2558 դիտում
09:30 12-08-2019
Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 147-ի. կան բազմաթիվ անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Քերալա, Մահարաշտրա և Կարնատակա նահանգներում հորդառատ անձրևների և դրանց առաջացրած վարարումների հետևանքով զոհերի թիվը հասել է 147-ի, կան անհետ կորածներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով այդ երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Ամենաշատը տուժել է Քերալա նահանգը, միայն վերջին 3 օրերի ընթացքում այնտեղ տարերային աղետի զոհ է դարձել 67 մարդ։ Նահանգի մի քանի շրջաններում հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր աստիճան, հետաձգվել են դպրոցներում դասաժամերը, փակ է Քոչինի միջազգային օդանավակայանը։ Նշված շրջաններից տարհանվել է արդեն մոտ 100 հազար մարդ։
Օդերևութաբանները, միաժամանակ, կանխատեսում են, որ դեռ 3 օր շարունակվելու են անձրևները և վարարումները։
Մասնագետների կարծիքով՝ նահանգներում բարձրացած քամիները Հնդկաստանում վերջին 10 տարվա ընթացքում ամենաավերիչն են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5596 դիտում
10:07 05-11-2017
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 27-ի. կան բազմաթիվ անհետ կորածներ
5934 դիտում
15:31 09-07-2017
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
2943 դիտում
21:06 31-07-2016
Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով կան տասնյակ զոհեր
Այս բաժնից
613 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
544 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
967 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը