Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են. ցուցարարները գրավել են օդանավակայանի շենքը
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման և ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են. պատճառը բազմահազարանոց հակակառավարական ցույցերն են։
Ինչպես հաղորդույմ է Ria Novosti-ն, ցուցարարներն օկուպացրել են օդանավակայանը, իսկ օդանավակայանի վարչակազմը կարգադրել է մինչև օրվա վերջը բոլոր չվերթները չեղարկել։
South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրէջք կատարել։
Նշենք, որ 2 ամիս առաջ արտահանձնման վերաբերյալ օրինագծի դեմ զանգվածային բողոքներ սկսվեցին։ Օրինագիծը նպատակ ունի կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը։