211652_close_icon
views-count1364 դիտում article-date 16:33 12-08-2019

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծել է նախկին քաղբանտարկյալների գործերի վերանայման անհրաժեշտությունը: Վերջինի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մոտ 90 մարդ դատապարտվել է, հարյուրավորները քրեական հետապնդման ենթարկվել. «Բա էս մարդկանց գործերն ի՞նչ պետք է լինեն: Մեր խմբակցությունում քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ստեղծենք Մարտի 1-ի գործերով մասնագիտացված դատարան, նյութերը վեր հանեն արխիվներից, մարդկանց արդարացման դատավճիռներ տան, ինչպես նաև փոխհատուցման իրավունք։ Բայց մինչև Մարտի 1-ն էլ են եղել քաղաքական հետապնդումներ, դրա համար, որպես երկրորդ տարբերակ, առաջարկում ենք անունը դնել քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան»: «Պատրաստ եմ ցանկացած քննարկման՝ հասկանալու համար ինչպես ենք վերականգնում այս մարդկանց իրավունքները»,-հավելել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր