211652_close_icon
views-count1658 դիտում article-date 14:29 02-03-2016

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեական հետապնդման ենթարկել կրկնակի քվեարկողին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում տուգանքը՝ որպես պատժատեսակ հանել և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված «բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազարից 600 հազար դրամի չափով տուգանք», ինչը «համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին»: Ըստ նրա` ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է «պատվիրատուի» կողմից: Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ պատժի խստացումը էապես կնպաստի հանցագործությունների նախականխմանը:

Նմանատիպ նյութեր