1459 դիտում
12:28 15-08-2019
Քաղաքապետարանը չէր կարող նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում. պարզաբանում քաղաքապետարանից
Գյումրու քաղաքապետարանը չէր կարող ներդրողին նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում: Այս մասին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից։
Ըստ «Ֆրանկ Մյուլերի»-ի ղեկավար Վարդան Սրմաքեշի՝ օրերս լրագրողներին արած հայտարարության՝ ինքը երկու կառույց է պահանջել Գյումրու քաղաքապետարանից ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը տրամադրել էր միայն մեկը, ինչն էլ ներդրողին «ստիպել է» ծրագիր չիրականացնել: Խոսքը վերաբերում է Գյումրու «Բուլվարային» թաղամասի երկու հանդիպակաց կառույցներին և հարակից տարածքին: «Ես երկու կառույցն էի ուզում ու հողամասը, որը պետք է դարձնեի արհեստների կենտրոն: Բայց, ցավոք, միայն մեկ շենքը տվեցին, իսկ իմ պայմանը երկու կառույցն էր ու այդ տարածքը: Իրենք չտվեցին, ես հրաժարվեցի»,-նշեց Վարդան Սրմաքեշը:
Այս պնդմանն ի պատասխան, Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանին չպատկանող կառույցը չէր կարող քաղաքապետարանը նվիրել: «Նշված շենքերից մեկը համայնքապատկան էր, որը ավագանու որոշմամբ հատկացվել էր «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը, իսկ մյուս շենքը՝ պետական սեփականություն, որի տրամադրելու իրավասություն համայնքապետարանը չունի: Պետական սեփականությունը համայնքը տրամադրել չի կարող»,-նշեց Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:
Մեկ տարի առաջ Գյումրու ավագանին քաղաքի Գործարանային, 2/4 հասցեում նախկին ռադիոգործարանի շենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը, այդ հատվածում ներդրումային ծրագիր իրականացնելու ու արհեստագործական կենտրոն ստեղծելու համար: Սակայն այս տարի այդ շենքը նույն ավագանին որոշեց հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այն պատճառաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում շենքի վրա որևէ հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել: Ամիսներ առաջ Գործարանային փողոց, 2/4 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքն արդեն տրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ շենքում 50 բնակարան կկառուցվի, ևս 50 բնակարան էլ նախատեսվում է արդեն Գործարանային փողոց, 2/6 հասցեում:
Նմանատիպ նյութեր
2894 դիտում
14:42 17-07-2018
Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին. պարզաբանում է նախարարությունը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»