1882 դիտում
19:31 15-08-2019
Ունաի Էմերի. Միգուցե Օզիլն ու Կոլաշինացը կարողանան խաղալ «Բերնլիի» հետ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է թիմի խաղացողներ Մեսութ Օզիլի և Սեյադ Կոլաշինացի վիճակի մասին: Հիշեցնենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս երկու խաղացողները բաց էին թողել ԱՊԼ-ի առաջին տուրում «Նյուքասլի» հետ արտագնա հանդիպումը (1:0):
«Նրանք վերադարձել են և մեր հետ արդեն մարզվում են: Մնացած խաղացողները հանգստյան օր ունեցան, սակայն նրանք մարզվում էին: Օզիլը մի փոքր վատառողջ էր, երեկ նա չմարզվեց, սակայն այսօր նորից վերադարձել է:
Կարծում եմ, որ յուրանքանչյուր մարզում մեզ լրացուցիչ տեղեկություն է տալիս, մենք նրանց վերադարձով լավ տարբերակներ ենք ստանում:
Պետք է որոշում կայացնենք, թե արդյոք շաբաթ օրը նրանք կխաղան «Բերնլիի» հետ, կկարողանան մեկնարկում լինել: Բայց պիտի սպասենք մինչև վաղվա նախախաղային վերջին մարզումը», ասել է Էմերին:
Նմանատիպ նյութեր
4813 դիտում
23:38 10-08-2018
Ունաի Էմերի. Ինձ դուր է գալիս խաղալ Գվարդիոլայի թիմերի դեմ
5166 դիտում
13:34 04-10-2018
Ունաի Էմերի. Մխիթարյանը չի կարող խաղալ Բաքվում
Այս բաժնից
1399 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում