Պրեմիերա շուտով. համացանցում է «Շապիտո» Ֆիլմի թրեյլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շատ շուտով պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը և կինոռեժիսոր Մաննեն կներկայացնեն իրենց նոր ֆիլմը: Թրեյլերը արդեն համացանցում է:
Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի արտիստին: Այս վավերագրական կինոնկարը մասն է «Գոշա Շապիտո» կրկեսի կյանքի ճանապարհի:
Նրանք ընտրել են իրենց ապրելաձևը, որը անփոփոխ է ողջ կյանքի համար : Ստեղծագործական դադարը, կրկեսի ֆինանսական խնդիրները և ճգնաժամը նման է գործադուլի, դասերից փախչելուն:
Հասարակության մեջ հացի խնդիրը արտացոլվում է մանեժում: Գրկումդ մեծացրած արջի ու առյուծի հանդեպ կարոտը թերևս ամենաշատն է անհանգստացնում քեզ ճանապարհին :
Վավերագրական այս ֆիլմի հերոսներն են հայտնի ծաղրածու Գևորգ Գրիգորյանը և նրա դուստրը՝ կրկեսի արտիստուհի Ստեֆանիա Գրիգորյանը: