Մոսկվայում տուրիստական ավտոբուսը բախվել է լուսարձակային սյանը. 19 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մոսկվայում ավտովթար է տեղի ունեցել չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ, որի արդյունքում տուժել է 29 հոգի, նրանցից 19-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով, Էնտուազիստների պողոտայում ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, որի արդյունքում մեքենան մխրճվել է ճանապարհամերձ սյան մեջ: Ավտոբուսում եղել է 32 զբոսաշրջիկ:
Իրավապահները ստուգում են փաստաթղթերն ու ուղևորներ տեղափոխելու արտոնագրի իսկությունը: