4205 դիտում
23:29 19-08-2019
Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը
Օգոստոսի 23-ից օգոստոսի 30 –ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:
Ամառային վերջին օրերը հայաստանցիների և հյուրերի համար 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսին դարձնելով արվեստի մի մասնիկը: Փառատոնը կունենա երկու բացում. Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում ֆիլմը ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24 –ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով:
Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկում ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ»:
Այս տարի Ֆրեսկոն լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյի շրջանակներում կներկայացնեն սեփական փառատոների փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն: Իսկ փառատոնի՝ արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքում կդառնան հանդիսատեսի ուղեկից – ընկերը արվեստում, որոնց թվում են՝ Հայր Մարեք Լիս (Լեհաստան), ով մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ , կինոգործիչներ, հոգևորականներ:
Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:
[url=https://www.facebook.com/events/1275487785933534/]«Ֆրեսկոն» [/url]առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի:
Նմանատիպ նյութեր
3464 դիտում
23:04 22-08-2019
Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը
7690 դիտում
22:01 13-06-2018
Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոն Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված