211652_close_icon

Արսեն Թորոսյանը չունի մարդկանց առողջության վրա Ամուլսարի ռիսկերի ազդեցության որևէ ապացույց

views-count949 դիտում article-date 15:11 20-08-2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին չունի որևէ ապացույց, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կարող են ազդեցություն ունենալ բնակչության առողջության վրա: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/985386.html]Արմենպրես[/url]»-ը, օգոստոսի 20-ին լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ եթե նման ապացույցներ լինեն, ապա նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ամենը վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ: «Նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը և քննչական գործընթացներին: Նաև ուսումնասիրել ենք վերջնական եզրակացությունը, որի մասին ունենք մեր համառոտ տեղեկանք կարծիքը. Ջերմուկի թերմալ ջրերի մասով՝ կապ չկա, Սևանա լճի մասով՝ վտանգ չկա, օդի աղտոտվածության մասով՝ հնարավոր ռիսկը կարող է լինել բուռն շինարարության ժամանակ, բայց այնքան հեռու է բնակավայրերից, որ չի ազդելու բնակչության վրա»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է մշտապես հետևել այն գործոններին, որոնք կարող են ազդել մարդկանց առողջության վրա: Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համարբնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնելհանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրությանկենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարիբնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականիհուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմիցբնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրիաղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտմանվերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։ Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Նմանատիպ նյութեր