4104 դիտում
21:40 20-08-2019
Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ
Երևանի Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Աշխատանքային օրս սկսեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելելով, որտեղ ներկայում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում՝ դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմանները փոքրիշատե բարելավելու համար: Ի դեպ, Սիլիկյան թաղամասում նախատեսում ենք կառուցել քրեակատարողական նոր հիմնարկ՝ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների փոխարեն, որտեղ, իրոք, անմարդկային պայմաններ են: Արդեն քայլեր ենք իրականացնում այդ ուղղությամբ»,- գրել է նախարարը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար: Արդարադատության նախարարը ծանոթացել է նաև դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին, սննդի պատրաստման պայմաններին, զրուցել դատապարտյալների հետ: Ցմահ դատապարտյալները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ռեժիմների փոփոխության հարցերը, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ Նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ:
Շրջայցին ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5784 դիտում
18:14 15-04-2014
Ինչու՞ է փակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը և ի՞նչ նոր քրեակատարողական հիմնարկ է բացվում
7489 դիտում
23:48 10-07-2018
ԱՆ քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
748 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել