6709 դիտում
17:44 21-08-2019
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:
Հանդիսանալով ֆորումի հովանավոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, համաժողովին զուգահեռ մեկնարկած տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները:
Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին Գլխամասային գրասենյակի, ինչպես նաև «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հայեցակարգը, առանձնացնելով չորս գերակա ուղղություններ: Համաժողովի ընթացքում ներկայացվեց տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ:
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել և այսօր էլ առաջնային խնդիրներից է ապահովել պայմաններ ինչպես մարզում, այնպես էլ ամբողջ երկրում ոլորտը զարգացնելու համար:
Ֆորումի ընթացքում ցուցադրվեց մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, տեղի ունեցավ պանելային քննարկում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական արտադրողին ներկայացրեց ակտիվորեն զարգացող պրոդուկտները փոքր և միջին բիզնեսի համար:
Գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկի ծառայությունների և լուծումների ամբողջական փաթեթին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու և արդեն գործող ծրագրերը խթանելու ակնկալիքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
16:27 19-08-2019
Կոտայքի մարզպետը ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
415 դիտում
13:03 21-10-2024
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին
355 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
664 դիտում
11:27 21-10-2024
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում