Sinquefield Cup. Արոնյանը կիսեց միավորը Շաքրիար Մամեդյարովի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնայնը սպիտակներով խաղում էր Շաքրիյան Մամեդյարովի հետ։
Պարտիայի 54-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի։
Այս տուրից հետո Մամեդյարովն ունի 2,5, Արոնյանը՝ 2 միավոր։
Առաջատարները Ֆաբիանո Կարուանան և Վիշվանաթան Անանդն էն։ Նրանց ակտիվում կա 3-ական միավոր։ Օգոստոսի 22-ին մրցաշարում հանգստյան օր է։