211652_close_icon
views-count1140 դիտում article-date 18:28 22-08-2019

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը 58 երթուղու ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, և հենց նրանց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էլ օրեր անց գողություն կատարած անձը հայտնաբերվեց: Օգոստոսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է կատարածը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք` մարդաշատ վայրերում պայուսակները, դրամապանակները, բջջային հեռախոսները պահել տեսադաշտում, նման վայրերում զերծ մնալ թանկարժեք զարդերն ի ցույց դնելուց: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր