211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:38 17-10-2019

Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները հերթական դեպքն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 30-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, նա հրապարակում մի կնոջ պայուսակից բջջային հեռախոս է հափշտակել: Գողոնը հայտնաբերվել է: Բաժին է հրավիրվել նաև տուժողը, սակայն նա հրաժարվել է հաղորդում տալուց: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր