211652_close_icon
views-count789 դիտում article-date 18:02 22-08-2019

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում շուկայի վերահսկողության տեսչական մարմնում

Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Գերատեսչությունում անցկացվել է ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը թեմայով շտաբային ուսումնավարժություն: Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, ստուգել ՔՊ շտաբերի, տարահանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և պլանի իրատեսության գնահատումը: Ուսումնավարժության ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ կազմավորումների` գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխարինելիության, գաղտնի փաստաթղթերի մշակման և գաղտնիության ռեժիմի պահպանման հետ կապված հարցերը: Դիտարկվել են նաև տնտեսվարողների կողմից շուկայահանված ոչ պարենային արտադրանքի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության, անվտանգության և չափումների միասնականության ապահովման հետ առնչվող խնդիրները, ստուգումների իրականացման ընթացակարգային հարցերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր