3802 դիտում
17:27 23-08-2019
Միայն 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ընդունել է 38 քաղաքացու
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ քաղաքացիների կողմից ՀՀ դատախազություն հասցեագրված ինչպես դիմումների, այնպես էլ քաղաքացիների համար դատախազների կողմից կազմակերպվող ընդունելությունների քանակը աճել է:
2019թ. առաջին կիսամյակի ընթցքում ՀՀ գլխավոր դատախազությունում և կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպվել է քաղաքացիների 1562 ընդունելություն, նախորդ տարվա նույն կիսամյակի՝ 1030-ի փոխարեն:
2019թ. առաջին կիսամյակի ընթցքում դատախազություն մուտքագրվել է 1682 դիմում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 959-ի համեմատ:
2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի կողմից կազմակերպվել է 38 քաղաքացու ընդունելություն:
ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպվել է 194 ընդունելություն, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում 356, մարզերի դատախազություններում 656, ՀՀ զինվորական դատախազությունում 121:
Միայն պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կազմակերպվել է 94 ընդունելություն:
Շիրակի մարզի դատախազությունում կազմակերպվել է 193 քաղաքացու ընդունելություն:
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
14:27 03-07-2024
ՊԵԿ-ը 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Այս բաժնից
637 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան